Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ոսկեպարցիները լավ են ընդունել ընդդիմադիր պատգամավորներին

Ոսկեպարցիները լավ են ընդունել ընդդիմադիր պատգամավորներին
06.04.2024 | 16:14

Ապրիլի 6-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Իշխան Առաքելյանը, Տարոն Տոնոյանը, Քրիստինե Վարդանյանը այցելել են սահմանամերձ Ոսկեպար գյուղ, գյուղամիջում զրույց ունեցել ոսկեպարցիների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Ոսկեպարցիները լավ են ընդունել ընդդիմադիր պատգամավորներին, հատկապես՝ Քրիստինե Վարդանյանին, ով վերջին օրերին հաճախ է եղել Ոսկեպարում։

Պատգամավորները Ոսկեպարից մեկնել են Նոյեմբերյան քաղաք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ